ՀՅԴ-ն Սպիտակում առանձին է մասնակցելու․ ով է թեկնածուն

ՀՅԴ-ն Սպիտակում առանձին է մասնակցելու․ ով է թեկնածուն

Դեկտեմբերի 5-ին Սպիտակում կայանալիք ՏԻՄ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին՝ ոչ «Հայաստան» դաշինքի կազմում։ Սպիտակի մեր աղբյուրներն ասացին, որ Դաշնակցության թեկնածուն Սպիտակում Սասուն Նորիկի Ասատրյանն է։

Ասատրյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀՅԴ կուսակցության ցուցակի 126 -րդ համարը, նա աշխատել է «Ագրոհոլդինգ ՍԼԸ»-ում, որպես գլխավոր հաշվապահ։ Սպիտակ խոշորացված համայնքում իրենց թեկնածությունն են դնելու նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանը, եւ 2021թ-ի հունիսի 15-ին Վարչապետի որոշմամբ Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Քաջայր Նիկողոսյանը: