Այն, ինչ կատարվում է ընտրական մեր տեղամասում , գավառական տգիտություն է

Այն, ինչ կատարվում է ընտրական մեր տեղամասում , գավառական տգիտություն է

Արձակագիր Վարդգես Օվյանը գրել է․

«Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Այն, ինչ կատարվում է ընտրական մեր տեղամասում (ինձ ասացին, որ մյուս տեղամասերում նույն պատկերն է), երկու բառով կարելի է անվանել ԳԱՎԱՌԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ...

Ժամը 11.30-ին մեր ընտրատեղամասում, դռան դիմաց և մոտերքում առանց պաշտպանական որևէ միջոցների շուրջ 20-30 մարդ կար կանգնած՝ հազիվ 40-50 սմ իրարից հեռու, իսկ դռան մոտ՝ քիթ քթի տված։ Այդ վիճակում տևական ժամանակ սպասելով իրենց հերթին, նրանք մեկ-մեկ մտնում են տեղամաս, այնտեղ դիմակ, ձեռնոցներ և գրիչ ստանում, քվեարկելուց հետո դուրս գալուն պես դիմակը, ձեռնոցներն ու գրիչը նետում աղբարկղ և հանգիստ գնում տուն...

Ապշել կարելի է. նախ՝ ինչո՞ւ են նրանք պաշտպանական միջոցներ ստանում միայն փակ սենյակում, արդեն շնչելով տեղի օդը։ Երկրորդ՝ այդ ո՞վ է ասել, որ վտանգը միայն այդ սենյակում է և դուրս գալուն պես պաշտպանական միջոցներն այլևս պետք չեն։ Գուցե ավելի տրամաբանական կլիներ միանգամից իրենց անձնագրերը նետեին աղբարկղ, որովհետև միայն այդ առարկային է օտար ձեռք դիպչել...

Սա ձևական անվտանգություն խաղալու շոու է։ Այս ձևով պարզապես թքում են սեփական երկրի և ժողովրդի անվտանգության և կյանքի վրա։ Սա հանցագործություն է»։