Ալեն Սիմոնյանը խոսեց եղբոր կնոջ մասին

Ալեն Սիմոնյանը խոսեց եղբոր կնոջ մասին

Բոլորի մոտ տպավորություն կա, որ նման հարցերը կուլիսային լուծում պիտի ստանան, բայց ես պիտի ասեմ, որ ոչ, նման հարցերը կուլիսային լուծում չեն ստանում։ Նման հարցերը պիտի իրավական լուծում ստանան։ Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալմունք է ու իմ բարեկամի վերաբերյալ մասը այդ գործի ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմունք է տեղի ունեցել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով եղբոր կնոջ հետ կաված վերջին իրադարձություններին։

«Նման բան անհնար է, որովհետև երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։