Վաղը Վաշինգտոնում կկայանա ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության հանդիպումը․ Մարիա Զախարովա

Վաղը Վաշինգտոնում կկայանա ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության հանդիպումը․ Մարիա Զախարովա

Մոսկվան նախկինի պես շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել՝ Ղարաբաղում իրադրության նորմալացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավանդական բրիֆինգի ժամանակ։ «Մենք շարունակում ենք ակտիվորեն միջնորդական ջանքեր ներդնել՝ ուղղված արյունալի կրակի դադարեցմանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի քսանին եւ քսանմեկին՝ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի հետ ունեցած առանձին հանդիպումների ժամանակ։ Ինչպես եւ նախկինում, մենք շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատում։ Միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսվում է վաղը՝ Վաշինգտոնում»,- ասել է Զախարովան։