Ֆրանսիան արբանյակային տվյալնե՞ր կփոխանցի ՀՀ-ին
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Այդ մասին գրում են ֆրանսիական տելեգրամյան ալիքներն ու որոշ լրատվամիջոցներ։
Նշվում է, որ «Հայաստանի վարչապետի` Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»։
Բացի այդ, ըստ նույն տեղեկությունների, Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
Կարծիքներ