Թուրքիան կարող է անօրինական միգրանտների Եվրոպա տեղափոխման սկանդալում հայտնվել 

Թուրքիան կարող է անօրինական միգրանտների Եվրոպա տեղափոխման սկանդալում հայտնվել 

Թուրքական Shaber-ը գրում է, որ Իտալիայում եւ Բելգիայում անցկացված հատուկ գործողության արդյունքում լիկվիդացվել է հանցախումբ, որը անօրինական կերպով միգրանտների է տեղափոխել Թուրքիայից դեպի Եվրոպա՝ օգտագործելով կեղծ անձնագրեր, իսկ տեղափոխման համար էլ վարձել է մասնավոր օդանավներ։ Միգրանտները տեղափոխվել են դիվանագետների անվան տակ։ Այս գործով արդեն կա հինգ ձերբակալված։

Իտալական Բարի քաղաքի ոստիկանության ղեկավար Կոնստանտինո Սյուդերին հայտնել է, որ 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է առնվազն հինգ նմանատիպ թռիչք։ Միգրանտները տեղափոխվել են եվրոպական հինգ երկիր, իսկ նրանցից մեկն էլ 2020 թվականի նոյեմբերին վայրէջք է կատարել Բարի քաղաք։