«Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի. Լիլիթ Մակունց

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության նիստը քիչ առաջ ավարտվեց: Որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

Հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Այս գործըթնացի հիմքերից մեկն, ըստ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի, էական կարգապահական խախտումն է: Սահմանադրական դատարանը չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը ՍԴ երեք անդամի՝ Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետորսյանի եւ Հրանտ Նազարյանի՝ Քոչարյանի դիմումի քննությանը նրանց մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Նյութի աղբյուր՝ factor.am