Բրիտանացի տղամարդիկ իրենց հղիության մասին պետք է տեղեկացնեն բժիշկներին
Մեծ Բրիտանիայի ճառագայթաբաններին հանձնարարվել է ռենտգեն հետազոտություն կատարելուց առաջ բոլոր հիվանդներին, անկախ սեռից, հարցնել՝ արդյոք նրանք հղի են:
Այս մասին գրում է Telegraph թերթը։ Պարբերականի տեղեկություններով՝ մասնագետներից կպահանջվի հղիության ստուգում 12-ից 55 տարեկան բոլոր հիվանդների շրջանում՝ անկախ նրանց սեռից։ Հրատարակությունը պարզաբանում է, որ բժիշկների համար նոր ուղեցույցի ստեղծման պատճառը եղել է միջադեպը, երբ տրանսգենդեր տղամարդը, ով չգիտեր իր հղիության մասին, ենթարկվել է տոմոգրաֆիայի։
Նշվում է, որ ռենտգենյան ճառագայթները և համապատասխան սկանավորումները քաղցկեղի բուժման ընթացքում կարող են վտանգավոր լինել չծնված երեխաների համար։ Ազգային առողջապահական համակարգի աշխատակիցները խոստովանել են, որ նոր պահանջները հիվանդների մոտ շփոթություն և զայրույթ են առաջացրել: Բժիշկները նշել են, որ նոր կանոնները «նվաստացուցիչ» են հիվանդների համար և կոչ են արել պատկան մարմիններին «վերադառնալ ողջախոհությանը»:
Կարծիքներ