«Արսենալը» անդրադարձել է Մխիթարյանի երեկվա խաղին

«Արսենալը» անդրադարձել է Մխիթարյանի երեկվա խաղին

Լոնդոնի «Արսենալը», ում դեռևս պատկանում է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները, անդրադարձել է Հայաստան -Բոսնիա և Հերցեքովինա հանդիպմանը։

«Ինչպիսի խաղ էր այս երկուսի մասնակցությամբ»,- գրել է «Արսենալի» թվիթերյանը էջը՝ նկատի ունենալով Հենրիխ Մխիթարյանին և թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Սեադ Կոլաշինացին։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա»։