Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումների հետեւանքը (լուսանկարներ)

Ոստիկանների ու ցուցարարների  միջեւ բախումների հետեւանքը (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները։ Այս պահին ակցիայի մասնակիցները Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ են։

Պատգամավորները փորձեցին ներխուժել շենք, իրավիճակը լարված է։ Տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ քաղաքացիների միջև։ Կան տուժածներ։ Իրավիճակն այժմ լարված է։

Կան քաղաքացիներ, որոնք ստացել են կոտրվածքներ եւ վնասվածքներ։ Բազմաթիվ քաղաքացիների կոշիկ, գլխարկ, կրակայրիչ, ջրի շիշ թափված են գետնին։ Այս ամենը բախումների հետևանքն են։