Մենք համ Սերժի՞ ժամանակ սմերտնիկ աշխատենք, համ հեղափոխությունից հետո՞

Մենք համ Սերժի՞ ժամանակ սմերտնիկ աշխատենք, համ հեղափոխությունից հետո՞

Արծվանիկի պոչամբարի խողոկաշարի վթարը ցույց տվեց, թե ինչպես են Հայաստանում կառավարվում հանքարդյունաբեության հետ բնապահպանական ռիսկերը։ Այս թեմայով Hraparak.am-ը զրուցել է Հայաստանի բնապահպանական ճակատի ղեկավար Լևոն Գալստյանի հետ։

-Պարոն Գալստյան, այն, որ Քաջարանի պոչամբարի խողովակը վթարվում է, չի՞ նշանակում,որ ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ Հայաստանում որևէ բնապահպանական ռիսկ կարող է կառավարելի լինել։ Հիմա Ամուլսարի հարցում մերոնք ասում են՝ կառավարելի, ոչ մի դույլ աղտոտված ջուր չի թափվի։ Ի՞նչ կասեք։

-Ինձ ինչու՞ եք հարցնում, իրենց հարցրեք։ Մենք մեր գնահատականները տվել ենք։ Ես սպասելիք չունեմ էս առումով, բայց հարցը սենց է։ Սա առաջին դեպքը չէ, որ էդ պոչատարը վթարվում է, և առաջին դեպքը չէ, ըտեղ է վթարվում, էդ հանքարդյունաբերական ձեռնարկությունում և, առհասարակ, աշխարհում։ Նման դեպքերը բազմաթիվ են, ուղղակի վթարները լինում են տարբեր ծավալների ու տարբեր հետևանքներով։ Էս դեպքում շատ ավելի ահռելի են հետևանքները, որովհետև վիդեոները դա են վկայում, քանի որ մեք տեսնում ենք, որ մի ժամ շարունակ էդ Ողջի գետով մի հատ թունավոր զանգված է հոսում։ Այսինքն՝ սա կոնկրետ քրեական հանցագործություն է։ Կապ չունի՝ դա պատահակա՞ն է, եղել, թե ոչ։ Սա ունի իր բնորոշումը՝ էկոցիդ։ Եվ այդ հոդվածը Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում կա գրված։ Կարաք բացեք, կարդաք ու էդ հոդվածով պետք է քրեական գործ հարուցվի։  

-Երբ ասում եք՝ հաճախ է լինում, այդտե՞ղ է լինում, թե այլ հանքավայրերում։

-Հաճախ լինում է բոլոր հանքավայրերի բոլոր պոչատարներում ու մնացած բոլոր տեխնիկական կառույցներում։ Նույն Քաջարանում տասնյակ անգամ է եղել, որոնց մի մասն էլ, բնականաբար, թաքցրել են, չեն գնացել։ Հիմա, եթե էսքան նկարող չլիներ, էդ ծավալները մենք չէինք տեսնի։ Հիմա քանի որ էսքան նկարահանվում է, չեն կարողանում։ Բայց իրենք թաքցրած են եղել նաև էս վթարը, հայտնած չեն եղել պետական մարմիններին, պետական մարմիններն են պատահաբար իմացել՝ չգիտեմ ոնց։ Կոնկրետ էս վթարի մասին է, որը ԱԻՆ-ի նախարարն է ասել կառավարության նիստում։ Որ կոմբինատից չեն իմացել, իրենք իմացել են ուրիշ աղբյուրներից։ Դա հանցագործությունը թաքցնել է։

- Իսկ Դուք դատախազություն հանցագործության մասին հաղորդում տանելո՞ւ եք։

-Չէ, ես ինչի ներկայացնեմ․․․ ես հո սմերտնիկ չեմ, չհասկացա․․․կարո՞ղ է՝ մենք բան ենք․․․ համ Սերժի՞ ժամանակ սմերտնիկ աշխատենք, համ հեղափոխությունից հետո՞ ․․․սմերտնիկն էն է, որ մեզ կարող է, այո, մի օր խփեն։

-Իրենք այդքան ագրեսիվ տրամադրվա՞ծ են։

-Իրենց մասին չէ խոսքը, էդ ձև է աշխարհում։ Եթե աշխարհի փորձը նայեք, կտեսնեք՝ հանքարդյունաբերության դեմ պայքարողներին ինչ է սպառնում։ Լավ, չշարունակեմ, ցտեսություն։