Մարտերը շարունակվում են. ՌԴ ՊՆ-ն՝ Կուրսկում տիրող դրության մասին
ՌԴ զինվորականները սահմանապահների հետ միասին գիշերվա ընթացքում շարունակել են մարտերը Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի ԶՈւ կազմավորումներին հետ շպրտելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ավիացիայի, հրթիռային զորքերի հարվածներով, հրետանու կրակով և Կուրսկի ուղղությամբ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խոցվել է հակառակորդի ստորաբաժանումների ռեզերվը Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Սումիի մարզի Գորոդիշչե բնակավայրերի շրջաններում։
Մարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա, այդ թվում՝ 7 տանկ, 8 զրահափոխադրիչ, հետևակի 3 մարտական մեքենա, 31 մարտական զրահապատ մեքենա (այդ թվում՝ 12 «Կոզակ»), 2 «Սթրայքեր», ինժեներական ապաշրջափակման մեքենա և 6 ավտոմեքենա: Ոչնչացվել են նաև «Բուկ Մ1» զենիթահրթիռային համալիրի 2 ինքնագնաց կրակային կայաններ, ՈւՐ-77 ականազերծման կայաններ և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան:
Կարծիքներ