Ժանտախտ է հայտնաբերվել Միացյալ Նահանգներում

Ժանտախտ է հայտնաբերվել Միացյալ Նահանգներում

ԱՄՆ Կոլորադո նահանգում ժանտախտ է հայտնաբերվել այն բանից հետո, երբ այդ հիվանդությունից առաջացած բարդություններից տասնամյա երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է WGN9-ը։ Երեխայի մահվանից հետո նահանգի Առողջապահության եւ շրջակա միջավայրի դեպարտամենտը սկսել է լաբորատոր ուսումնասիրություն, որի արդյունքները ցույց են տվել, որ նահանգի վեց շրջաններում հաստատվել է կենդանիների եւ խավարասեր միջատների մոտ։