Նեթանյահուի հարցազրույցը չեղարկվել է. ի՞նչ է որոշվել հրատապ նիստում

Նեթանյահուի հարցազրույցը չեղարկվել է. ի՞նչ է որոշվել հրատապ նիստում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երեկվա հեռուստատեսային հարցազրույցը չեղարկվել է անվտանգության հրատապ նիստի պատճառով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելական Channel 12 (Keshet 12) հեռուստաալիքը հաղորդում է, որ Նեթանյահուն համաձայնել է ստեղծել անվտանգության մինի կաբինետ՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մասնակցությամբ։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է որսացել Լիբանանի հետ սահմանին։