Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանը ցրելու հարցով դիմել են Ալիևին

Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանը ցրելու հարցով դիմել են Ալիևին

Պատրաստվել է Միլլի Մեջլիսի «Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով դիմումի մասին» որոշման նախագիծը։ 

Որոշման նախագծի տեքստը ընթերցել է պատգամավոր Թաիր Ռզաևը, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով Իլհամ Ալիևին դիմելու համար ստեղծվել հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Ադիլ Ալիևը:

«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Միլլի Մեջլիսը որոշել է դիմել նախագահին՝ կապված Միլլի Մեջլիսի լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու հետ։ Որոշման նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել»,-ասվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ։