Չինաստանում լույս աշխարհ է եկել մուտանտ խոճկոր

Չինաստանում լույս աշխարհ է եկել մուտանտ խոճկոր

Չինաստանի Գույչժոու նահանգի ֆերմաներից մեկում լույս աշխարհ է եկել մուտանտ խոճկոր։ Վերջինս ունի տարօրինակ թերզարգացում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, մանրամասնելով, որ խոճկորի մոտ կա փղի կնճիթի նմանվող գոյացություն։

Խոճկորի մաշկը եղել է բացարձակ անմազ։ Տարօրինակ խոճկորին լուսանկարել է ֆերմայի աշխատակցուհիներից մեկն ու կադրերը հրապարակել համացանցում։ Ծնվելուց մի քանի ժամ անց խոճկորը սատկել է։