Միացյալ Նահանգները Սիրիա է ուղարկել հարյուրավոր բեռնատարներ՝ բարձված զենք զինամթերքով

Միացյալ Նահանգները Սիրիա է ուղարկել հարյուրավոր բեռնատարներ՝ բարձված զենք զինամթերքով

Միացյալ Նահանգները մինչեւ այս տարի Սիրիայի հյուսիս-արեւելք է ուղարկել ավելի քան երեք հարյուր բեռնատար, բարձված զենք զինամթերքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում, Իրաքի տարածքից Անդրեփրատյան շրջան է ուղարկել տասներեք ռազմական շարասյուն, որոնց մեջ եղել է ավելի քան ութսուն միավոր զրահատեխնիկա, ավելի քան երեք հարյուր բեռնատար զենք եւ զինամթերք։ Դրանք օգտագործվել են բախումների ժամանակ, ընդդեմ թուրք զինվորականների եւ խաղաղ բնակչության։