Եթե կամենում եք մեկ կիսամյակ հաճախել ամերիկյան բուհ․ ուսանողական փոխանակման ծրագիր

Եթե կամենում եք մեկ կիսամյակ հաճախել ամերիկյան բուհ․ ուսանողական փոխանակման ծրագիր

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է․

«Եթե կամենում եք մեկ կիսամյակ հաճախել ամերիկյան բուհ, զգալ ամերիկյան համալսարանական միջավայրի ու բարձրագույն կրթության առանձնահատկությունները, ուրեմն մասնակցեք @GlobalUGRAD ուսանողական փոխանակման ծրագրին։

Մասնակցել կարող են ՀՀ քաղաքացի ուսանողները, որոնք սովորում են բուհի ստացիոնար բաժանմունքում և ավարտել են ուսումնառության առնվազն առաջին կիսամյակը։

Սա գերազանց հնարավորություն է ձեռք բերելու նոր հմտություններ և հաստատելու նոր կապեր ու ծանոթություններ ողջ կյանքի համար։

Ծրագրի մասին ավելին իմանալու և հայտ ներկայացնելու համար տես՝ www.worldlearning.org/ugrad»։