Սիրիայում բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1500-ի

Սիրիայի արեւմտյան հատվածում բախումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 1500-ի։ Այս մասին տեղեկանում ենք տեղի մամուլի հրապարակումներից։ Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա, Քամա եւ Հոմս նահանգներում՝ կառավարական ուժերի եւ Ասադի կողմնակից ալեւիների միջեւ։ Առավել շատ զոհերը՝ ոչ պակաս, քան 800 մարդ, եղել են Լաթաքիայում։ Al Jazeera-ն էլ հայտնում է, որ բախումների հետեւանքով զոհված ուժայինների թիվը կազմում է 231։
Կարծիքներ