Կովը վաճառվել է 106 հազար դոլարով

Կովը վաճառվել է 106 հազար դոլարով

Կանադայում սեւ անգուս տեսակի կովը վաճառվել է աճուրդային եղանակով 106 հազար ԱՄՆ դոլարով։ Աճուրդը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Լեձբրիջ քաղաքում։ Գնորդը հանդիսացել է մի ընկերություն, որը զբաղվում է խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ։

Perlich Brothers աճուրդային տան ներկայացուցիչ Բոբ Պերլիչի խոսքերի հաամձայն, այս լոտը եղել է աճուրդի ավելի քան կեսդարյա պատմության մեջ ամենաթանկարժեքը։ Մինչ այս, ըստ CTV-ի, ամենաթանկարժեք լոտը կազմել էր 38 հազար ԱՄՆ դոլար։ Կովի ձեռքբերմանը հավակնել են ֆերմերներ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Մեքսիկայից։ Բարձր գինը պայմանավորված է լավ գենետիկայով, եւ նոր տերերը ցանկանում են նրա մասնակցությամբ ընդլայնել բարձրակարգ կովերի իրենց նախիրները։