«Սուրմալու»-ում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել

«Սուրմալու»-ում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Փամբուխչյանը հայտնել է, որ ավերված շենքի ներքին հատվածի շուրջ 50-60 տոկոսն արդեն մաքրված է, պահեստային նյութերը, այդ թվում` պայթուցիկները այդ հատվածից հեռացվել են։ Ներկա պահին առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ նյութեր ենթադրաբար չեն մնացել, նոր պայթյունի վտանգ չկա:

Նման եզրակացության համար հիմք է ծառայում նաև այն հանգամանքը, որ, եթե նախորդ օրերին հրդեհին զուգահեռ պայթյուններն ու ճայթյունները շարունակվում էին, ապա այսօր այդպիսիք այլևս տեղի չեն ունեցել: