Ռուսաստանն անհանգստությամբ է հետեւում Հայաստանում տիրող իրավիճակին․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանն անհանգստությամբ է հետեւում Հայաստանում տիրող իրավիճակին․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանը անհանգստությամբէ հետեւում Հայաստանում տիրող իրավիճակին եւ հետաքրքրված է, որ այն շուտափույթ կերպով կայունանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային Խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։ «Իհարկե, մենք անհանգստությամբ ենք հետեւում դրան։ Եվ մենք հետաքրքրված ենք այն բանում, որ իրավիճակը Հայաստանում որքան հնարավոր է արագ կայունանա։ Դա կարեւոր է հենց Հայաստանի համար, Հայ ժողովրդի համար եւ նաեւ ռեգիոնի կայունության համար՝ անխոս»,- ասել է Մատվիենկոն՝ РИА Новости-ի հետ զրույցում։