Տեխնիկական պատճառներով դադարեցրել է գործունեությունը

Ղազախստանում McDonaldʼs արագ սննդի ցանցը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ընկերությունը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ պառճառներից ելնելով են ցանցի ռեստորանները դադարեցրել իրենց գործունեությունը, չի նշվում նաեւ, թե երբ է գործունեությունը վերականգնվելու։
Հիշեցնենք, որ McDonaldʼs-ը Ղազախստանում գործում է 2016 թվականից։ Այս տարվա գարնանը ընկերությունը Ղազախստանի ողջ տարածքում ուներ քսաներեք ռեստորան։
Կարծիքներ