Երեկվա հանդիպման մասնակիցները Նիկոլ Փաշինյան չեն

Երեկվա հանդիպման մասնակիցները Նիկոլ Փաշինյան չեն

Ինչպես գիտենք, երեկ Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի մասնակցությամբ: Հանրության մեծ մասը ողջունեց այս հանդիպումը: Սպասելիքները նախկին ղեկավարների միաբանումից մեծ են: Հանդիպումը կայացավ ուշ երեկոյան: Հանդիպումից հետո Մայր Աթոռը տարածեց հակիրճ հաղրդագրություն.«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»։ 

Համացանցում շատերը սկսեցին հասթափված մեկանաբանություններ գրել, թե այս անգամ էլ ոչինչ չստացվեց, սկսեցին մեղքը բարդել մասնակիցների վրա. մեկը գրում էր, թե որտեղ կա Լեւոնը, ոչինչ չի ստացվի, նա Նիկոլի քաղաքական «հայրն» է: Մոյսւները ենթադրյալ ձախողման մեղքը բարդում էին Ռոբերտ Քոչարյանի վրա. Նրան համարելով Կրեմլի եւ КГБ-ի գործակալ, ով կատարում է ուղիղ Պուտինի հրահանգները: Մինչդեռ առողջ տրամաբանությունն ասում է, որ այս հանդիպումից անմիջապես հետո դժվար թե լսվեր որեւէ այլ հայտարարություն: Դա կլիներ շտապողականության դրսեւորում: ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահները փորձառու մարդկ են, ովքեր հապշտապ որեւէ որոշում չեն կայացնում, առավել եւս, երբ սեղանին է դրված երկիրը նման օրհասական վիճակից հանելու հարցը: Նրանց ամեն խոսքը, ամեն քայլն ու ծրագիրը պետք է լավ կշռադատվի, հարյուր անգամ չափվի, մեկ անգամ՝ կտրվի: Առավել եւս, որ այդ լուծումների հետ կապված ՀՀ նախագահներն ունեն տարբեր մոտեցումներ, ժամանակ է պետք, որպեսզի ի մի բերվի բոլոր ռեալ տարբերակները, նոր կոնկրետ որոշումներ կայացվեն:

Ի վերջո այս մարդիկ Նիկոլ Փաշինյան չեն, որ հանդիպման կեսից կամ անմիջապես ավարտին լայվ մտնեն, հապշտապ ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ անեն, լուր հաղորդեն, շոյեն հասարակության ականջը, հուսադրեն, հետո էլ կանգնեն ասեն, թե` այդպիսի բան չեն ասել կամ ասել են էմոցիաների ազդեցության տակ: Եթե անգամ երեկվա հանդիպումը ձախողված լինի, հանդիպման մասնակիցներն այդ մասին նույնպես չեն շտապի հայտարարել, այլ հնարավորություն կթողնեն՝ նոր հանդիպումների ու քննարկումների համար: Իհարկե, սա վերջին տարբերակն է, որ կարող է լինել: 

Անկախ այն, բանից` ՀՀ նախկին նախագահները սիրում են կամ չեն սիրում իրար, անկախ այն բանից, մենք սիրում ենք նրանց, թե՝ ոչ, նրանք երեքն էլ սիրում են իրենց կառուցած երկիրն ու Հայաստանի պետականությունը ու պատասխանատու են նրա ճակատագրի համար: Նրանք Նիկոլ Փաշինյան չեն: