ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի վարույթի վերաբերյալ հեռացավ խորհրդակցական սենյակ

ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի վարույթի վերաբերյալ հեռացավ խորհրդակցական սենյակ

ԲԴԽ-ն այսօր շարունակեց Արդարադատության նախարարության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթի քննությունը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021թ-ի մարտին ArmDaily.am կայքի «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» հրապարակման հիման վրա։

Արդարադատության նախարարությունը մեղադրում է Դավիթ Գրիգորյանին դատավորի էթիկական նորմ խախտելու մեջ, Դավիթ Գրիգորյանն ասաց, որ ինքը համաձայն չէ նախարարության հետ և կարծում է, որ դիմումը ենթակա է մերժման:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին: