Ջիջի Հադիդը դուստր է ունեցել

Ջիջի Հադիդը դուստր է ունեցել

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը դուստր է ունեցել։ Այս մասին սուպերմոդելը հաղորդել է իր ինստագրամյան էջում։

25-ամյա մոդելը հրապարակել է նորածին դստեր անգույն լուսանկարը։ «Մեր դուստրը միացել է մեզ այս հանգստյան օրերին եւ փոխել մեր աշխարհը։ Չափազանց սիրահարված եմ»,- գրել է Հադիդը։