Շվեդ պատգամավորները որոշեցին․ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին 

Շվեդ պատգամավորները որոշեցին․ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին 

Մարտի 22-ին Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Այդ մասին ասվում է սկանդինավյան երկրի օրենսդիր մարմնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «կողմ» է քվեարկել 269, «դեմ»՝ 37 պատգամավոր։

Դաշինքին միանալուն դեմ են արտահայտվել Ձախ կուսակցության և Շրջակա միջավայրի պահպանման կուսակցության անդամները:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Շվեդիան և Ֆինլանդիան, որոնց թեկնածության դեմ պարբերաբար դեմ հանդես է գալիս հյուսիսատլանտյան դաշինքի մեկ այլ անդամ երկիր՝ Թուրքիան։