Բժիշկներին բերման են ենթարկում

Բժիշկներին բերման են ենթարկում

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ

Իմ ունեցած տեղեկություններով, հենց հիմա «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է:
Ոստիկաությունը փորձում է Կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

Հ.Գ. հայաստանի առողջապահության պատմության մեջ չի եղել, որ նախարար հրամանների արդյունքում բժշկի դեմ ոստիկան հանեն:

Հարգեի լրատվամիջոցներ, կարծում եմ, որ այս դեպքը առանձնահատուկ լուսաբանման կարիք ունի»:

Հ.Գ. Կենտրոնի բժիշկներն ու աշխատակիցները բողոքում են տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ: Վերջինիս աշխատանքից ազատել է նախարար Արսեն Թորոսյանը:

Տեղեկացնենք նաև, որ բերման են ենթարկել կենտրոնի փոխտնօրենին։

Աշխատակիցները մինչև ուշ ժամ մնացել են կենտրոնում, ոստիկանները այցելել են ու բերման ենթարկել: Մեզ ասացին, որ աշխատողներին ուժով հանել են կենտրոնի շենքից: