Ոստիկանական վահաններն են թարմացնում

Ոստիկանական վահաններն են թարմացնում

Մենք տեղեկություն էինք ստացել, որ վերջերս ոստիկանությունը նոր՝ մետաղյա վահաններ է բաժանել ներքին զորքերին։ Մեզ ասացին, որ 2018 թ․ հեղափոխությունից հետո ոստիկաններից հավաքել էին պլաստմասսե վահանները՝ ասելով, թե դրանք նրանց այլեւս պետք չեն գալու։ Հիմա՝ հեղափոխությունից երկու տարի անց, իշխանությունները հանկարծ հասկացել են, որ ոչ միայն վահանները պետք են զորքին, այլեւ դրանք պետք է արդիականացնել եւ ավելի ամուր նյութից՝ մետաղից դարձնել։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հետեւյալ գրությունն ուղարկեցին․

«ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության հաշվեկշռում  միշտ առկա են եղել թե՛ մետաղյա եւ թե՛  պլաստմասսե վահաններ: 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանության զորքերում պլաստմասսե վահանները նոր մետաղյա վահաններով չեն փոխարինվել: ՀՀ ոստիկանության զորքերն անհատական պաշտպանական միջոցների (մետաղյա վահաններ) ձեռքբերում չի իրականացնում»։ Ուշագրավ է, որ հետհեղափոխական ոստիկանության համար 2018 թ․ հեղափոխությունն ընդամենը «ապրիլյան իրադարձություններ են», այլ ո՛չ հեղափոխություն, հետն էլ՝ թավշյա։