Facebook-ը մեղադրվում է պատվաստանյութերի մասին «ֆեյք նյուզ» տարածելու մեջ

Facebook-ը մեղադրվում է պատվաստանյութերի մասին «ֆեյք նյուզ» տարածելու մեջ

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Facebook-ը «ֆեյք նյուզ» է տարածում կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութերի մասին։ Ընդ որում, այդ կեղծ տեղեկությունները գերազանցում են դեղամիջոցների մասին հավաստի տեղեկություններին։  

Պսակին մասնավորապես ասել է, որ Սպիտակ տանը զարմացած չեն այն լուրերով, որ Facebook-ը մյուս սոցկայքերի համեմատությամբ, շարունակում է մնալ առաջատարը՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մասին կեղծ լուրերի տարածման առումով եւ հիշեցրել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները դեռեւս հուլիսին են հայտարարել, որ սոցկայքերը հանդիսանում են կորոնավիրուսի մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածման հիմնական աղբյուրները։