1 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինային

Եվրամիությունը հերթական ֆինանսական հատկացումն է կատարել Ուկրաինային՝ մեկ միլիարդ եվրոյի չափով՝ Ռուսաստանից սառեցված միջոցների եկամուտներից։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունից։ Այն թվով չորրորդ հատկացումն է, որը կատարում է Եվրահանձնաժողովը որպես բացառիկ մակրոֆինանսական օգնություն։ Նպատակը՝ Ուկրաինայի համար որպես խոշորագույն դոնոր՝ ԵՄ ունեցած դերակատարության ամրապնդումն է։
Նշենք, որ այս տարեսկզբից սկսած՝ ԵՄ կողմից իրականացված վարկավորումն արդեն գերազանցել է վեց միլիարդ եվրոն։ Նախատեսվում է, որ ոչ հեռու ապագայում կհատկացվի եւս 12,1 միլիարդ եվրո։
Կարծիքներ