Մենք դա ընդունե՞նք որպես դաժան ինքնախոստովանություն

Մենք դա ընդունե՞նք որպես դաժան ինքնախոստովանություն

ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյկան իր էջում գրում է․

«Տարակուսելի ինքնախոստովանություն

Այսօր իմացա, որ իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Մասնավորապես նրանք նշել են, որ սխալ է համավարակի ԸՆԹԱՑՔՈւՄ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ հանձնաժողովն իր աշխատանքները կարող է սկսել միայն սեպտեմբերին:

Եթե դուք համոզված եք, որ սեպտեմբերին համավարակի ճգնաժամը հաղթահարված չի լինելու, ապա մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում»: