Մնաց 6 օր

Մնաց 6 օր

Եղվարդ քաղաքում նախընտրական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ մուրճով՝ քանդող-ավերողի, ջարդարարի իր կերպարով։ Տեսարանը  հիշեցրեց հայտնի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարը, որի հերոսը տարիներով մուրճի համառ  գործադրմամբ հասավ կալանավայրի պատի վրա սողանցք բացելուն։ 

Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը, և ժողովուրդը շուտով հստակ կիմանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ 
• ի՞նչ հանգամանքներում պարտվեցինք պատերազմում, 
• ինչո՞ւ  2020թ․ հոկտեմբերի 19-ին չընդունվեց հրադադարի առաջարկը, որի պատճառով մինչև խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը յուրաքանչյուր օրվա կտրվածքով ունեցանք միջինը հարյուրից ավելի զոհ,
• ովքե՞ր են եղել Շուշին թշնամուն հանձնողները, 
• ինչպե՞ս  պատահեց, որ կապիտուլյացիոն ակտից հետո ունեցանք տասնյակ գերիներ։

Այս ցանկն անվերջ է, քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որը կարող է շրջանցել օրվա իշխանությունների արարքները։
Անվիճելի է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը։
Մնաց 6 օր։
 
 «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ