Հայ շաշկիստների աննախադեպ հաջողությունները Գերմանիայում

Հայ շաշկիստների աննախադեպ հաջողությունները Գերմանիայում

Գերմանիայի Սարբրյուկեն քաղաքում տեղի է ունեցել շաշկու 2 մրցաշար՝ Սարբրյուկեն-օպեն 2022-ը և Գերմանիայի բաց առաջնությունը: Տեղեկացնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահը։
         
Սարբրյուկեն-օպեն 2022-ում փայլուն հանդես եկավ 2020 թ-ի շաշկու պատանիների Եվրոպայի չեմպիոն Մ-27 տ. Սամվել Ազիբեկյանը (100 վն. շաշկի) ով դարձավ մրցույթի հաղթող, 2-րդ տեղը գրավեց գերմանացի Ալեքսանդր Բլեյխերը, իսկ 3-րդ տեղը նույնպես գերմանացի Յակոբ Ֆրիսենը:
   
Գերմանիայի բաց առաջնությունում Գերմանիայի չեմպիոն դարձավ Նշան Ալավերդյանը, փոխչեմպիոն՝ Սամվել ազիբեկյանը, իսկ 3-րդ տեղը գրավեց Գերմանիայի կրկնակի չեմպիոն Յակոբ Ֆրիսենը: 

Պատանիների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց 2 մրցույթներում էլ պատանիների 2019 թ-ի աշխարհի բրոնզե մեդալակիր ( Մ-19 տ.)15-ամյա Ռաֆայել Օրդյանը նվաճելով 2 գավաթ:

Իսկ վետերանների միջև 60+ հաշվարկում  լավագույնն էր Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը ով արժանացավ հատուկ գավաթի և կազմակերպիչների կողմից պարգևատրվեց հատուկ դիպլոմով՝ աշխարհում շաշկի մարզաձևը զարգացնելու համար:

Հատուկ գավաթի (Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունք) արժանացավ նաև Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն, Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ Նշան Ալավերդյանը:

Այսպիսով  հայ շաշկիստները Գերմանիայում 2 մրցույթներում միասին նվաճեցին 7 գավաթ, նման արդյունքը աննախադեպ էր Հայասատանի շաշկու պատմության մեջ: 
     
Պետք է նշել նաև , որ հերթական անգամ  Հայաստանի բոլոր մասնակիցները մասնակցել էին այդ մրցույթներին սեփական միջոցներով , որովհետև շաշկի մարզաձևը չունի պետական ոչ մի աջակցություն Հայաստանում, չնայած վերջին տարիներին գրանցած մեծ հաջողությունների միջազգային ասպարեզում: