Ռուգանիի ընկերուհին ևս վարակվել է

Ռուգանիի ընկերուհին ևս վարակվել է

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի ընկերուհին ևս վարակվել է կորանավիրուսով։ Հիշեցնենք, որ ինքը՝ ֆուտբոլիստը, ևս վարակված է։
Ռուգանիի ընկերուհին երեխայի է սպասում, գնտվում է հղիության 4-րդ ամսում։

Chi ամսագրի հետ զրույցում ֆուտբոլիստի ընտրյալը նշել է, որ իրենց համար առաջնայինը դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի առողջությունն է, հույս ունեն, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի։

«Ես հղիության չորրորդ ամսում եմ։ Ի՞նչ է լինելու հիմա։ Ես անգամ չեմ կարողանում խոսել այդ մասին։ Մեզ մնում է միայն սպասել։ Հույս ունեմ, որ վիրուսը չի վնասի երեխային։ Երեկ բժիշկները վստահեցրին ինձ, որ խնդիրներ չեն լինի, բայց փորձեք ձեզ դնել իմ տեղը։ Սա սարսափելի է։ Ես և Դանիելեն սպասում էինք հարմար պահի հղիության մասին հայտարարելու համար։ ՈՒ այս պահին նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվում։ Այս հղիությունը պետք է ուրախություն պարգևեր․․․Վստահ եմ, որ մենք ոտքի ենք կանգնելու»,-նշել է Ռուգանիի ընկերուհին՝ Միկելան։