«Ֆորմուլա-1»-ի առաջնության Նիդերլանդների փուլը չեղարկվել է

«Ֆորմուլա-1»-ի առաջնության Նիդերլանդների փուլը չեղարկվել է

«Ֆորմուլա-1»-ի ավտոմրցումների աշխարհի առաջնության Նիդերլանդների փուլը չեղյալ է հայտարարվել։ Այն այս տարի չի կայանա։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների «Գրան պրիի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախապես ավտոմրցումները պլանավորվել էր անցկացնել մայիսի 1-3-ին, իսկ հետո հետաձգվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։