Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Սիչուան նահանգի Զիգոնգ քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հրդեհը տարածվել է չորս հարկ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Այս պահին այրվում են 14 հարկանի շենքի առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերը:

Հրշեջները դուրս են բերել 17 մարդու։ Առևտրի կենտրոնում մնացած մարդկանց թիվն անհայտ է ։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։