Կորոնավիրուսով նոր ա՞նձ է հայտնաբերվել ՀՀ-ում

Կորոնավիրուսով նոր ա՞նձ է հայտնաբերվել ՀՀ-ում

Մենք տեղեկություն էինք ստացել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում Կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող քաղաքացիներից մեկի մոտ թեստը դրական է ցույց տվել։ Վստահության համար այդ անձի մոտ թեստը կրկնել են եւ սպասում են պատասխանին։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել հիվանդանոցից, սակայն մեզ ուղղորդեցին առողջապահության նախարարություն։

ԱՆ-ից նախ ասացին, որ իրենք պարբերաբար տվյալներ հրապարակում են, ապա ավելացրին, որ «Կորոնավիրուսով» երկրորդ անձ չի հայտնաբերվել, դեռեւս մեկ հոգու մասին է խոսք գնում։