Իշխանությունը պետք է հեռանա

Իշխանությունը պետք է հեռանա

Բնականաբար, իշխանությունը պիտի հեռանա։ Սա ասում եմ պաշտոնապես և անձամբ իմ անունից և մեր ամբողջ կուսակցության անունից։ Ալյանսում այդ քննարկումները շատ վաղուց են տեղի ունենում, սկսած  հենց անցած խորհրդարանական ընտրություններից։ Ես ամբողջությամբ, մենք ամբողջությամբ սատարում ենք իշխանություն փոխելու և երկիրը փրկելու ցանկությամբ փողոց դուրս եկած կամ նույնիսկ դեռ դուրս չեկած մեր ժողովրդին և հասարակությանը, սատարում ենք մեր ժողովրդին և հասարակությանը ու ոչ մի դեպքում ոչ նախկինններին կամ նախկինների առանձին ներկայացուցիչներին։

Կրկնում եմ՝ իշխանափոխության պահանջով դուրս եկող մեր ժողովրդին ու հասարակությանը մենք սատարում ենք ողջ ուժերով, այդ թվում նախատեսվող ու իրականացվող գործողություններով, որոնք առաջիկայում կերևան։

Տիգրան Ուրիխանյան