ՏՏ փոխնախարարը տրանսպորտի հետ կապ ունի այնքանով, որ առաքիչ է աշխատել, նաև՝ կենսաֆիզիկոս

ՏՏ փոխնախարարը տրանսպորտի հետ կապ ունի այնքանով, որ առաքիչ է աշխատել, նաև՝ կենսաֆիզիկոս

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը չի հասկանում՝ ինչու չունենք Տրանսպորտի, ունենք Տարածքային կառավարման նախարարություն։

«Արդյունաբերություն չկա, տրանսպորտ չկա, նախարար չկա, ամենակարևոր բաները մենք չունենք։ Տրանսպորտի վարչության պետին իմացե՞լ եք՝ ում են նշանակել։ Լենինգրադից 26 տարեկան տղայի, որը կենսաֆիզիկոս է, իսկ տրանսպորտի վարչության պետ է, որովհետև այնտեղ առաքիչ է աշխատել։ Այդքանով ինքը տրանսպորտի հետ կապ է ունեցել»,-ասում է Վահագն Սահակյանը, ով, ի դեպ, շատ լավ տպավորություն էր ստացել նրանից։ Իսկ առաքիչ աշխատելու մասին էլ Սահակյանին ասել էր հենց այդ անձը։

Պարզվեց՝ խոսքը ոչ թե տրանսպորտի վարչության պետի, այլ փոխնախարար Արմեն Սիմոնյանի մասին է։ Նա մինչև 2016-ը սովորել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում, իսկ մինչև այս տարվա հունվարը նույն բուհի կենսաֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս է։ Նա նաև 13 գիտական հոդվածների, ավելի քան 25 թեզերի հեղինակ է։