Ձերբակալել են Կարեն Սարուխանյանի քեռորդուն եւ ավագանու ՔՊ-ական անդամին
Hraparak.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ձերբակալել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռորդուն` Վարուժ Խոջումյանին և Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանին, որը ի դեպ, վերջերս՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամների լիազորությունները դադարեցնելուց հետո էր վերցրել մանդատը։ Երկուսին էլ բերման են ենթարկել թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով։Վարուժ Խոջումյանը Գյումրիի ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամ է ։
Մուշի Ոստիկանության բաժանմունքից մեզ փոխանցեցին, թե բերման ենթարկվել, ապա ազատ են արձակվել երկու քաղաքացի, որոնց ինքնությունը հրապարակելու իրավունք չունեն ։
Ուշագրավ է, որ Վարուժ Խոջումյանի հորը՝ Մանվել Խոջումյանին ՝ Սարուխանյանի քեռուն, 2018թ-ին նույնպես մեղադրանք է առաջադրվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար ։ Մանվել Խոջումյանը զբաղեցնում էր Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, դասավանդում էր ֆիզկուլտուրա: Դեպքից հետո նա ազատվել էր աշխատանքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ