SpaceХ-ը բարեհաջող փորձարկել է Crew Dragon-ի համար նախատեսված կրիչ հրթիռ

SpaceХ-ը բարեհաջող փորձարկել է Crew Dragon-ի համար նախատեսված կրիչ հրթիռ

SpaceX ընկերությունը, որը զբաղվում է Crew Dragon տիեզերանավի մշակման աշխատանքներով, իրականացրել է Falcon 9 կրիչ հրթիռի ստատիկ կրակային փորձարկումներ։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան պաշտոնական էջից։

Նշենք, որ մայիսի քսանյոթին նախատեսվում է, որ այն Միջազգային տիեզերակայան կհասցնի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին։