Մենք պետք է ընտրենք արհետավարժ, ազնիվ ու պարկեշտ իշխանություն

Մենք պետք է ընտրենք արհետավարժ, ազնիվ ու պարկեշտ իշխանություն

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սիրելի հայրենակիցներ,
Մարտի 31-ին մենք որոշելու ենք մեր երկրի առաջիկա 5 տարիների ճակատագիրը, և բոլորիս ընտրությունից է կախված, թե ինչպիսինն է լինելու այն: Հասկանալի պատճառներով մտահոգություններ կարող են լինել ընտրության գնալու կամ չգնալու հարցում, սակայն ուզում եմ՝ յուրաքանչյուրս դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և պահպանելով սահմանված անվտանգության կանոնները՝ ներկայանանք ընտրատեղամասեր և մեր մասնակցությամբ ապահովենք ժողովրդաիշխանության վերահաստատումը:
Մարտի 31-ը պետք է ազդարարի բոլորիս անկեղծ ցանկությունների և իղձերի իրագործման մեկնարկը` հանուն առավել ուժեղ ու զարգացող Արցախի: Մենք պետք է ընտրենք արհետավարժ, ազնիվ ու պարկեշտ իշխանություն, մարդկանց, որոնք ունեն մաքուր անցյալ ու ներկա և ապագային միտված իրատեսական ու ստեղծարար գաղափարներ:
Ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն, միակ գործոնը, որ կարող է որոշել այն, ժողովրդի միասնական կամքն ու վստահությունն է:
Ուստի իմ ու մեր քաղաքական թիմի խնդրանքն ու հորդորն է յուրաքանչյուրիդ՝ մեծ պատասխանատվությամբ վերաբերե՜ք ձեր քվեին և ներկայանալով ընտրատեղամասեր՝ ընտրեք ձեր տեսակին:

#ԸնտրիրՔոՏեսակին

 #ՂՈՒԼՅԱՆ
 #ԱրցախիԺողովրդավարականԿուսակցություն