Պարեկները փողոցային առևտրի դեմ են պայքարում՝ բերման ենթարկելով ընտանիքին՝ անչափահաս երեխայի հետ (տեսանյութ)

Պարեկները փողոցային առևտրի դեմ են պայքարում՝ բերման ենթարկելով ընտանիքին՝ անչափահաս երեխայի հետ (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Հրապարակի» թղթակիցն ականատես եղավ մի տհաճ տեսարանի։ Իբրև փողոցային առևտրի դեմ պայքարող պարեկները, քարշ տալով մի ընտանիքի, բերման ենթարկեցին։ Նրանց հետ էր նաև անչափահաս որդին, որը բավականին վախեցած էր։

Երբ հետաքրքվեցինք, թե ինչ է կատարվում, մեզ տեղի բնակիչներն ասացին, որ նշված մեքենան տևական ժամանակ է՝ կայանում  է իրենց բակում , մեքենայի տերերը զբաղվում են մրգի և բանջարեղենի առևտրով, որից իրենք օգտվում են և բավականին գոհ են, քանի որ մատչելի է։ Բնակիչներից մեկի ահազանգի  հիման վրա ժամանել են պարեկները եւ փորձում են կանխել առևտուրը, բիրտ ձևով քարշ տալով ընտանիքի հորն ու երեխային նստեցրին մեքենան։ Բնակիչը, որը ահազանգել էր պարեկներին, իր արարքը բացատրում էր նրանով, թե շենքի բակում առևտուր անողներն  իր  անդորրն են խախտում։ Ուշագրավ է, որ ոստիկանները փորձում են նման ձևով կարգուկանոն սահմանել՝ քաղաքացու անդորրը պահպանելու համար  բերման են ենթարկում օրվա հացը վաստակող ընտանիքին՝  վախեցնելով երեխային։

Մանրամասն՝ տեսանյութում։