«Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» մաս 1

«Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» մաս 1

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» մաս 1.
..........................................................
Մեր ժողովրդի համար կրթության ոլորտը դարեր շարունակ եղել է կարևոր, առաջնահերթ ոլորտ, «կրթված մարդու» իդեալը մեր ազգային արժեքներից մեկն է եղել։ «Կրթություն» հաակացությունը առավել նշանակալից հասկացություններից է և սերտորեն կապված «մշակույթ» հասկացության հետ։ Սա այն դեպքն է, երբ ասում ենք կրթություն, հասկանում ենք բարձր, ներքին, ներդաշնակ հոգևոր ձգտում։ Կրթությունն անձի ձևավորման, զարգացման ու կայունացման բարդ պրոցես է, ձգտում դեպի բարոյականը, վեհը, ունիվերսալը, համընդհանուրը։ Կրթության էությունը ոչ թե օտարումն է, այլ վերադարձը ինքդ քեզ, ոչ թե կոսմոպոլիտիզմն ու գլոբալիզմն է, այլ համամարդկային դասական-հումանիստական արժեքներն ու սրբությունները, ազգային առողջ կենսափիլիսոփայությունը, երբ պահպանում ես քեզ հասած ու բյուրեղացած դավանանքը, հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը, որը քո ազգի «սիրելագույնն ու սեփականագույնն» է:

Նկատվում է իշխանությունների կողմից կրթության, մշակույթի, գիտության ոլորտում տարվող տենդենց՝ ժխտողականություն, ռեակցիոնիզմ, նիհիլիզմ, ճանաչողական արժեքների նսեմացում։ Անտեսվում է ժամանակակից ինտելեկտուալ, կոմպետենտ, մտավորականության շերտը, նրա կուտակած փորձն ու գիտելիքները, հետազոտական վերլուծությունները, որոնք պոլեմիկ օրիենտացիայի մտածողության տեղ գիտնականներ են լեզվի, գրականության, պատմության ոլորտում և ունեն մտահոգություն, հայրենասիրական կողմնորոշում, ուժեղ բարոյական վերաբերմունք և ներքին ցավով են արձագանքում հասարակական տեղաշարժերին և գիտա-կրթական փոփովություններին, քանի որ նրանք իրենց ոլորտի հիմնահարցերի համակարգային իմացության տեր պրոֆեսիոնալներ են, որոնց հետ ոչ կոմպետենտ, անփորձ, անհայտ, ճանապարհ չանցած արտաքին կառավարման տակ գտնվող «պատասպանատուները» ոչ ուզում են համագործակցել, և ոչ էլ լսել։

Հանրահայտ քաղաքական մաքսիմումը՝« բաժանիր, որ տիրես» ներմուծվել է գիտակրթական ոլորտ, որտեղ ոչ միայն այն տեղ չունի այլ ծայրահեղ վտանգավոր է:

Ազգի պատմությունը մարդկանց իրենց տեղը, դերը, նշամակությունը, առաքելությունը ցույց տալն է։ Այս նոր չափորոշիչները, որոնք կմտնեն դպրոց, անտեսում են ազգայինը, պատմական իրողություննները ենթարկում են մոդիֆիկացիայի, ղեկավարվում են պատմության հանդեպ վիճակագրական մոտեցմամբ, պատմության դասագրքերից հանված է ազգային-ազատագրական շարժման մաս կազմող հայկական կամավորական շարժումները: Որքան էլ դա դառնա ընդհանուր համահարթեցման քաղաքական առաքեկություն միևնույն է չի ստացվելու:

P.S. Ավետարանական այն խոսքը. - Եվ ի՞նչ, ի՞նչ սերունդ է գալու, ովքե՞ր են սերմնացանները, սե՞րմ թե որոմ( մոլախոտ) է ցանվում, ի՞նչ հունձք է սպասվում:
Սա է խնդիրը
#Վեհ մնացեք

Շարունակելի...»։