Ինչու է «Հյուսիսային հոսք-2»-ը ձեռնտու Ուկրաինային․ պարզաբանել է Միխեիլ Սահակաշվիլին

Ինչու է «Հյուսիսային հոսք-2»-ը ձեռնտու Ուկրաինային․ պարզաբանել է Միխեիլ Սահակաշվիլին

Երկարաժամկետ հեռանկարում «Հյուսիսային հոսք 2» գազամուղը կարող է օգտակար լինել Կիեւի համար։ Նման կարծիք հայնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ լեհական Energetyka24-ի հետ զրույցում։ Նա մանրամասնել է, որ կարճաժամկետ հեռանկարում ռուսական խողովակաշարը հանդիսանում է Ուկրաինայի համար շատ դաժան կատակ։ Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա օրինակ հաջորդ տարվա գարնանը, ապա Արեւմուտքում առանձնապես չեն ուզենա աջակցել Կիեւին, սակայն երկարաժամկետ հեռանկարում «Հյուսիսային հոսք 2»-ը կարող է օգտակար լինել Կիեւըի համար, քանի որ Ուկրաինան կսովորի տնտեսումներ կատարել եւ արդյունահանել սեփական գազը, որն ունի։ Արդյունքում, Ուկրաինան կարող է դառնալ ոչ միայն ինքնաբավ գազի հարցում, այլ նաեւ սկսի գազ արտահանել այլ երկրներ։