Ուկրաինական բանակը երիտասարդների է հավաքագրում. մեծ արտոնություններ կլինեն

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային ծառայության համար 18-ից 24 տարեկան տղամարդկանց հավաքագրման մեկնարկի մասին։ Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն պաշտոնապես գործարկել է «Պայմանագիր 18-24» նախագիծը»,- ասվում է տեքստում։
1 մլն գրիվնայի (մոտ 24000 դոլար) գումարի պայմանագիրը կնքվում է 1 տարով. խոստանում են դրա մեկ հինգերորդը վճարել անմիջապես, մնացածը՝ երկու տրանշով՝ մեկ տարվա ընթացքում։
Բացի այդ, պայմանագրային զինծառայողներին խոստանում են ամսական մինչև 120.000 գրիվնա (2900 դոլար) աշխատավարձ, «զրոյական հիփոթեքի հնարավորություն, կրթություն պետության հաշվին, անվճար բուժօգնություն, մասնավորապես՝ ատամների պրոթեզավորում և մեկ տարվա ծառայությունից հետո արտերկիր մեկնելու իրավունք»։
Նշվում է, որ պայմանագրի ավարտից հետո զորահավաքից 12 ամսով տարկետում կտրվի։
Կարծիքներ