Ի՞նչ իրավիճակ է Բելգորոդում․ Պուտինին զեկուցել են

Ի՞նչ իրավիճակ է Բելգորոդում․ Պուտինին զեկուցել են

Պուտինը մշտապես և պարբերաբար տեղեկություններ է ստանում Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանում տիրող իրավիճակի մասին, նախագահին այդ ամենի վերաբերյալ զեկուցում են զինվորականները, սահմանապահները, փրկարարներն ու տեղական իշխանությունները։

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական զորքերի կողմից Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանի վրա հարձակվելու փորձի մասին։ Գերատեսչությունում նշել են, որ այդ փորձերը ետ են մղվել։

Միաժամանակ, տարբեր տելեգրամյան ալիքներ տեղեկացնում են, որ ներկայում ՌԴ տարածքում հարձակողական գործողություններ են իրականացնում Ուկրաինայի բանակի շարքերում մարտնչող «Ռուսական կամավորական կորպուս»-ի և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի զինյալները։

Նշվում է, որ Շեբեկինո քաղաքի զանգվածային հրետակոծության արդյունքում խափանվել է բնակավայրի էլեկտրամատակարարումը, վնասվել են շենք - շինություններ և բնակելի տներ, խանութներ և այլ օբյեկտներ, կատարվում է մարդկանց տարհանում։