Հայտնի է, թե երբ կսկսի գործել 6G կապը

Հայտնի է, թե երբ կսկսի գործել 6G կապը

Ճապոնիան հայտարարել է, թե երբվանից կսկսի գործարկել վեցերորդ սերնդի կապի համակարգը։ Ինչպես հայտնում է Nikkei-ն, Ճապոնիայում վեցերորդ սերնդի կապը, կամ 6G-ն կսկսի գործել 2030 թվականին։ Երկարաժամկետ պլանավորմամբ այս ամիս կզբաղվեն Ճապոնիայի ՆԳ եւ կոմունիկացիաների նախարարությունը Տոկիոյի համալսարանի մասնագիտական խմբի հետ միասին։ Նախագիծը բաց է եւ հրավիրվել են նաեւ բիզնեսի ներկայացուցիչները։ Սպասվում է, որ Nippon Telegraph and Telephone եւ Toshiba ընկերությունները կներգրավվեն նախագծում եւս։ 6G կապը, ըստ նախագծի հեղինակների, նոր տիպի հասարակություն կձեւավորի, որտեղ տվյալների ակնթարթային փոխանակությունը կդառնա առաջնահերթություն։ Այն 10 անգամ ավելի արագ կլինի, քան 5G-ն։ Նոր նախագծի համար նախատեսվում է ծախսել 2,03 միլիարդ դոլար, որը կհատկացնի ճապոնական կառավարությունը։