Արցախցի կնանիք ռուս լրագրող ներկայացածի գլխին ինչ օյին են դրել

Արցախցի կնանիք ռուս լրագրող ներկայացածի գլխին ինչ օյին են դրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախյան թիկունքից ու հատկապես կանանցից մի բան պատմեմ ու գնամ իմ գործերով. 
Գյուղի կանայք հակահետախուզական մի աներեւակայելի հմտություն ունեն (տեղանքը անվտանգության նկատառումներով չեմ գրում)։ Վերջերս լրագրող էր գնացել գյուղ, առանց ուղեկցորդի, ինչն այստեղ գրեթե չի լինում, քանի որ համակարգողները իրապես շատ զգոն են ու լավ են աշխատում, բայց սպրդել են, գյուղի կնանիք էլ ռուս լրագրող ներկայացածների գլխին ինչ օյին են դրել, հետն էլ թաքուն նկարել ու նկարածը մեզ ցույց էին տալիս, որպեսզի ճշտենք ովքեր են ինչ են, ինչ նպատակներ ունեն։
 Ճշտեցինք, ամեն ինչ կարգին էր, բայց թիկունքի ՀԵՐՈՍ ԿԱՆԱՆՑ  զգոնությունը, հատկապես այս օրերին, անգնահատելի է։
Ու դրանք իրենց խելքով կարծում են, թե էս ժողովրդին կարող են ծնկի բերել՞»